Անհայտ տղամարդը փոստով Սպիտակ տուն է ուղարկել նամակ, որում ենթադրաբար պարունակվում է ցիանիդ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ Գաղտնի ծառայության հայտարարությանը։
Նամակը ստացվել է մարտի 16-ին։ Նախնական կենսաբանական վերլուծությունը տվել է բացասական արդյունք, սակայն մարտի 17-ին քիմիական փորձաքննությունը ցույց է տվել, որ ծրարում ենթադրաբար ցիանիդ է՝ ասվում է Գաղտնի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Բրայան Լիրի հայտարարության մեջ։
Ծրարը բացած աշխատակիցը չի տուժել։ Անցկացվում է հետաքննություն։ Պարունակության նմուշներն ուղարկվել են այլ հաստատություն՝ հետագա փորձաքննությունների համար։