Facebook մեսենջերը այժմ ամերիկացի օգտատերերին թույլ է տալիս ակնթարթային դրամական փոխանցումներ կատարել մարդուց մարդուն՝ առանց կողմնակի համակարգերի օգտագործման: Բավական կլինի միայն դրան կցել բանկային քարտը: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:
Չնայած բորսաների կողմից բացասական վերաբերմունքին՝ Մարկ Ցուկերբերգի ընկերությունը մտադիր է դուրս գալ նոր շուկա: Facebook մեսենջերի լսարանում կա մոտ 500 մլն օգտատեր, իսկ ավելի վաղ ձեռք բերված WhatsApp սոցցանցում՝ 700 մլն օգտատեր: