ԱՄՆ Իլինոյս նահանգից կոնգրեսական Աարոն Շոքը երեքշաբթի օրը հայտարարել է իր հրաժարականի մասին՝ ֆինանսական չարաշահումների վերաբերյալ մեղադրանքների ֆոնին: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հրապարակվել էր այն մասին, որ 33-ամյա հանրապետական կոնգրեսականը հավանաբար պետական միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, ինչպես նաև նվիրաբերություններ կատարել իր նախընտրական քարոզարշավի համար:
«Վերջին 6 շաբաթվա ընթացքում մշտապես հնչող հարցերը ինձ շեղում և խանգարում էին ծառայել 18-րդ շրջանի քաղաքացիներին»,- հայտարարել է կոնգրեսականը՝ չխոստովանելով որևէ չարաշահում: