«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկի» եւ նրա ընկերների սպանության գործով ձերբակալվածների թիվը հասնում է 5-ի: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ նրանք բոլորը ձերբակալված են սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: Իրավապահները առայժմ որոնում են «Գաստիկին», «Ծգլին» եւ «Տլեին»: Երեկ ձերբակալվել է նաեւ Ծգլի մտերիմ ընկերը՝ Հարություն Խաչիկյանը, ով ավելի շատ հայտնի է Գաբի մականվամբ: Նա ձերբակալվել է մեկ այլ գործի շրջանակներում՝ ապօրինի զենք, զինամթերք կրելու կասկածանքով:
Մանրամասները՝ NEWS.am-ում