Blackstone Group LP ներդրումային հիմնադրամը գնելու է Չիկագոյի «Ուիլլիս Թաուեր» հայտնի երկնաքերը: Ըստ Bloomberg-ի, սա ԱՄՆ-ի երկրորդ ամենաբարձր շինությունն է: Մինչեւ 2009 թվականը շենքը կոչվում էր «Սիրս Թաուեր»: Խոսքը 1.3 մլրդ դոլար արժողությամբ գործարքի մասին է:
Գործակալությունը պարզաբանում է, որ սա ռեկորդային գումար է գրասենյակային շենքի համար: Շենքի ընդհանուր մակերեսը 353 հազար քառակուսի մետր է:
Այն 110 հարկ ունի, 443 մետր բարձրություն: Gazeta-ի փոխանցմամբ, շենքի արդիականացման համար նոր սեփականատերերը մտադիր են 150 մլն դոլար ծախսել: