ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 18-ին' ժամը 00.35-ին, ահազանգ է ստացվել, որ Վերին Արտաշատ-Քաղցրաշեն ավտոճանապարհին' Այգեպատ գյուղի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես» մակնիշի (վարորդ Ա. Փ.) 33 DU 569 պետհամարանիշի ավտոմեքենան: