Բարի առավոտ և բարի աշխատանքային օր (լուսանկարներ)
Lifestyle
Նախաճաշ
Հավանաբար բազմաթիվ անգամ լսած կլինեք, որ օրվա լավ ընթացքի համար նախաճաշն ամենակարևոր մասն է: Դրա համար առավոտյան անհրաժեշտ է ընդունել առողջ և հագեցած սնունդ: Պետք է հիշել նաև, որ քաղցրից ստացած էներգիան բավարար արդյունավետություն չունի, քանի որ այն շատ արագ է սպառվում օրգանիզմում: Այլընտրանքային չի համարվում նաև տապակած խոզի միսը, քանի որ դրա մեջ առկա ճարպերը կարող են լիբիդոյի նվազեցման պատճառ դառնալ, որն էլ հոգնածություն և քնելու ցանկություն կառաջացնի:
Անգլիացիներն, օրինակ, առավոտյան վարսակաձավար են ուտեմ, որը շատ թանկ չէ, առողջարար է և հագեցնող:
Միայն հաճելի մտքեր
Նախաճաշ պատրաստելիս մտածեք միայն հաճելիի և դրականի մասին, իսկ եթե դուք քնով եք անցել, ապա սարսափելի ոչինչ չկա, խուճապի մի մատնվեք` պահպանելով հոգևոր հավասարակշռությունը: Կարելի է անհանգիստ մտքերը ցրել. օրինակ` կրկնել անկանոն բայերը, եթե սկսել եք անգլերեն սովորել կամ հիշել երթևեկության կանոնները, եթե որոշել եք նստել ղեկին:
Փորձեք չվիճել հարազատների հետ և խուսափեք լուրջ որոշումներ կայացնելուց: Գտեք դրանց համար ավելի հարմար ժամանակ: Առավոտը հրաշալի առիթ կարող է դառնալ նաև ընտանիքի անդամների հետ հաճելի թեմաներով զրուցելու համար` հավաքվելով նախաճաշի սեղանի մոտ:
Պետք է հիշել, որ լավ և վատ օրվա սկիզբը կարող է մեծ ազդեցություն ունենալ քո ողջ աշխատանքային օրվա վրա:
Աշխատանքային պլան
Եթե դուք պլանավորած հանդիպում ունեք, ապա մի ծախսեք ձեր էներգիան անիմաստ, այլ նպատակ դարձրեք, որ այն սպառվի անհրաժեշտ գործերի վրա: Նույնիսկ աշխատանքի գնալու ընթացքը կարող եք շահավետ օգտագործել: Օրինակ` կարող եք աչքի անցկացնել նոթատետրում արված գրառումները` հայտնաբերելով, որ մոտակա օրերին ձեր ընկերներից մեկի ծնունդն է:
Հեղինակ` Անն Էքսուս