Մոսկվայի բորսայում, այսօր՝ մարտի 18-ի առավոտյան դոլարը եւ եվրոն էժանացել են ռուբլու նկատմամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Դոլարի տորգերն սկսվել են 61,12-61,31 ռուբլու սահմաններում, միջինը կազմել է 61,21 ռուբլի, ինչը 24 կոպեկով ցածր է նախորդ փակման գնից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 64,87 ռուբլի՝ նվազելով 32 կոպեկով:
Երկարժութային զամբյուղը կորցրել է 27,5 կոպեկ՝ կազմելով 62,855 ռուբլի:
Դոլարի փոխարժեքը գործարքներում 54 կոպեկով ցածր է եղել պաշտոնական փոխարժեքից:
Եվրոյի փոխարժեքը գործարքներում 56 կոպեկ ցածր է եղել պաշտոնական փոխարժեքից: