Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ Ղազինյան Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿ Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում Այսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն է Կաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան Ժողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան


Դա կոչվում է լրատվական շահարկում, ես ժպիտով եմ մոտենում այդ ամենին. Վահրամ Բաղդասարյան

Արդեն երկու օր է, ինչ թեժ քննարկման թեմա է դարձել մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը հայտնել է, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ Աժ պատգամավորների թիվը կարող է կրճատվել` հասնելով 75-ի: Հասկանալու համար, թե ի՞նչ սկզբունքով են անցկացվելու պատգամավորների թվի կրճատումները, Orer.am-ը զրուցեց Վ. Բաղդասարյանի հետ. «Կարծում եմ` նախ պետք է ասել, որ իմ խոսքը մամուլում ներկայացվել է այլ կերպ: Այն հարցին, թե ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ պատգամավորների թիվը կրճատվելու եւ դառնալու է 121, ես պատասխանել եմ` ինչու եք հենց 121 թիվն ընտրել, ասեք 75: Պետք է նշեմ, որ դեռ վաղուց հայտնել եմ իմ անձնական կարծիքը` լավ է քանակը քիչ լինի, բայց պատգամավորների պրոֆեսիոնալիզմը բարձր լինի: Ասեմ, որ կոնկրետ թվի քննարկում չկա, բայց ընդհանուր առմամբ նման քննարկում կա: Պատգամավորների թիվը կարող է լինել 131 կամ, ասենք, 101, այս պարագայում կարեւորն աշխատանքն է եւ դրա ճիշտ կազմակերպումը: Նորից կնշեմ` քանի որ ընտրական օրենսգիրք է քննարկվում, հետեւաբար վերանայվում են դրա բոլոր կետերը` սկսած պատգամավորների քանակից, վերջացրած այն նեգատիվ երեւույթներից, որոնք կան հանրության մեջ եւ որոնք էլ խիստ նկատելի են դառնում հենց ընտրությունների ժամանակ: Վերջին հաշվով, հնարավոր չէ այս կոնտեքստում քննարկել միայն մեկ խնդիր` այն էլ պատգամավորների կրճատման հարցը: Նման գործելաոճը, որով առաջնորդվում են լրագրողները, կոչվում է լրատվական շահարկում, ես ժպիտով եմ մոտենում այդ ամենին»: Այն հարցին, թե արդյո՞ք այսօր օրենսդիր մարմինը կարելի է համարել ոչ պրոֆեսիոնալ, Վ. Բաղդասարյանը պատասխանեց. «1995 թվականի պառլամենտը կոչվում էր ոչ պրոֆեսիոնալ, երբ պատգամավորը կարող էր լինել ե՛ւ քաղաքապետ, ե՛ւ մարզպետ, հետո օրենք մշակվեց, ըստ որի` պառլամենտը պետք է լիներ պրոֆեսիոնալ, այսինքն` բացի գիտամանկավարժական գործունեությունից, այլ գործունեություն ծավալելու իրավունք պատգամավորը պարզապես չպետք է ունենար. պրոֆեսիոնալ ասելով ի նկատի ունեմ զուտ աշխատանքը, որը պետք է ծավալվի, այսինքն` Ազգային ժողովում պետք է լինեն մարդիկ, ովքեր նվիրված են իրենց գործին եւ զբաղվում են օրենսդրությամբ»: Մեր այն նկատառմանը, որ այո՛, այսօրվա դրությամբ օրենսդիր մարմնում կան մարդիկ, որոնց տեղը, ինչ խոսք, ՀՀ Ազգային ժողովը չէ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց. «Մենք որեւէ սահմանափակում չունենք, որով ասվում է, թե որեւէ մեկը չի կարող դառնալ պատգամավոր: Մարդկանց մոտ մոդայիկ է դարձել պատգամավոր դառնալը, բայց նշեմ, որ սա էլ է հարաբերական երեւույթ. այն պատգամավորները, որոնք Ազգային ժողովում այդքան արդյունավետ գործունեություն չեն ծավալում, այդ մարդիկ իրենց տարածքներում են իրականացնում այն գործունեությունը, որոնք չեն կարող կատարել այլ անձինք: Այստեղ ձայնի հասանելիության խնդիր կա, այսինքն` սովորական մարդիկ իրենց ձայնը չեն կարողանում տեղ հասցնել, եւ այս պարագայում իշխանությունների հետ ժողովրդին կապող օղակը պատգամավորներն են, խնդիրը բարձրաձայնվում է եւ հարցը լուծվում: Եթե մենք ունենայինք երկու պալատ, ապա հարցերն այլ կերպ կլուծվեին, համենայն դեպս, ես այստեղ խնդիր եմ տեսնում: Ես բազմիցս ասել եմ` յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով եւ իր համայնքի խնդիրները պետք է կարողանա կարգավորել, ցավոք լինում են դեպքեր, երբ պատգամավորը կատարում է ոչ իր պարտականությունները, սակայն անում է գործեր, որոնցով էլ փորձում է օգտակար լինել մարդկանց: Իհարկե, մենք հասկանում ենք, որ եթե խողովակի կամ ասֆալտապատման խնդիր կա, ապա դա պատգամավորի գործը չէ, բայց ստիպված նա լուծում է նաեւ այդ խնդիրները»: Մեր այն հարցադրմանը, թե արդյո՞ք պատգամավորական աշխատավարձը հերիքում է, որպեսզի նրանք օգտակար լինեն բնակիչներին ասֆալտապատման կամ խողովակաշարերի խնդիրները լուծելու համար, Վ. Բաղդասարյանը նշեց. «Այդ խնդիրները ոչ միայն պատգամավորներն իրենց գումարով են լուծում, այլ լինում է նաեւ այնպես, որ հարցը բարձրացվում է եւ խնդրին լուծում է տրվում: Գիտեք, որ կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք ներդրումներ են կատարում. կան բյուջեի հետ կապված հարցեր, որոնք հենց բյուջեի միջոցով են լուծում ստանում, այսինքն` այս պարագայում պատգամավորը կատարում է կապող օղակի դեր»: Սոսե Չանդոյան
Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանՓաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿUcom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում«ՀայաՔվե»-ն խստորեն դատապարտում է Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումըԱյսօր «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար, ՀՀ Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, հետախուզական զորքերի սպա Արսեն Վարդանյանի ծննդյան տարեդարձն էՕգոստոսի 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու․ հասցեներՀնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը+Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՉպետք է լռել, պետք է խոսել Բաքվի ռեժիմի ապօրինի «դատավճիռներից». Էդուարդ ՇարմազանովՍամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբMoody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՎեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՌեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Ֆասթ Բանկը Սևան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկներըԸնդդիմությունը պետք է իր շուրջը համախմբի արտախորհրդարանական բոլոր ուժերին. Արեգ ՍավգուլյանԿաթողիկոսի և հոգևոր դասի ներկայացուցիչների նկատմամբ հարուցված այս խայտառակ քրեական գործընթացը իշխանության կողմից քաղաքական ուղիղ միջամտություն է Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը. Ղահրամանյան 9-րդ գումարման Ազգային ժողովում այս պահին ընթանում է Արամ Վարդևանյանի՝ ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունըԱռանց հանքարդյունաբերության տեխնոլոգիական առաջընթացն անհնար է․ Վարդան Ջհանյան Ավետիք Չալաբյանին կալանավորել են անօրինական հիմքերով. Անահիտ ԱդամյանԺողովո՛ւրդ, Սամվել Կարապետյանի, սրբազանների կալանքը ապօրինի է եղել. Արամ Վարդևանյան Ամեն ընտրություններից հետո իշխանական պատգամավորների թիվը փոքրանում է, գնալով ավելի է փոքրանալու. Նարեկ Կարապետյան