Մարտի 17-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից վարչություն բերման են ենթարկել Ռումինիայի քաղաքացի, 1987 թ. ծնված Իոան Բ.-ին։
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2014 թ. հուլիսի 8-ից Ռումինիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր Ռումինիայի քրեական օրենսգրքի 233 հոդվածի /կողոպուտ/ մեղադրանքով: