Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի «Եռաբլուր» պանթեոնի հետնամասում՝ ծառի մոտ, պարկով զենք-զինամթերք է թողել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է մեկփողանի ողորկափող որսորդական հրացան` առանց գործարանային համարի, պայթուցիչ, «ՌԳԴ» տիպի 2 նռնակ, ձեռքի ինքնաշեն նռնակ, ինքնաձիգի 2 պահունակ, որից մեկը՝ լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 30 փամփուշտով, եւ տարբեր տրամաչափի 153 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: