Երվանդ Զախարյանը կարևորում է Հայաստանի էներգետիկ ոլորտում կանադական ընկերությունների ներդրումը
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մարտի 18-ին ընդունել է ՀՀ–ում Կանադայի դեսպան Ջոն Քյուրին:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին 2015թ. մարտի 1-4-ը Տորոնտոյում կայացած hանքարդյունաբերության բնագավառի ամենամյա համաժողովին մասնակցելու համար:
Երվանդ Զախարյանը հույս է հայտնել, որ համաժողովի շրջանակներում Կանադական ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն և Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում կներգրավվեն նաև կանադական ներդրումներ: Դեսպան Ջոն Քյուրը նշել է, որ իրենք ևս կարևորում են կանադական ընկերությունների ներկայությունը Հայաստանում: Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ ներկայում իրականացվում է ընդերքի ոլորտի օրենսդրական դաշտի բարեփոխումներ, ինչն այդ բնագավառի ներդրումային դաշտը կդարձնի ավելի արդյունավետ ու գրավիչ: