Մայրաքաղաքում կտեղադրվեն նոր հուշարձաններ
Երեւանի ավագանու hերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տրվել տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժ Վլադիմիր Հայրապետյանի հուշատախտակը եւ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Սարգսյանի դիմաքանդակը տեղադրելու մասին որոշման նախագծերին:
Ավագանին միաձայն հավանություն է տվել նաեւ Արցախյան ազատամարտի ընթացքում անհայտ կորածներին նվիրված, ինչպես նաեւ 20-րդ դարասկզբին զոհված եզդիների հիշատակը հավերժացնող հուշարձաններ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:
Երեւանի ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ, ազգությամբ եզդի Արմեն Ամոյանը եզդիական համայնքի անունից շնորհակալություն է հայտնել ավագանուն՝ որոշմանը միաձայն կողմ քվեարկելու համար։