Ռուսաստանում կինը իր տունը վերածել էր շարպեյ ցեղատեսակի շների բուծարանի
ՌԴ Լյուբերցի քաղաքում չեզոքացվել է շարպեյ ցեղատեսակի շների բուծարան։ Այս մասին գրում է «Մոսկվա» գործակալությունը։
«Ստուգումների արդյունքում պարզվել էր, որ 2 սենյականոց բնակարանի սեփականատերը իր տանը 20 հատ շուն էր պահում, ինչի հետեւանքով բնակելի տան տարածքում վնասակար նյութերի քանակը էականորեն գերազանցում էր թույլատրելի նորման»,- գրում է գործակալությունը՝ հավելելով, որ շներն արդեն մեկուսացվել են։