Բնակարանագողերը հայտնաբերվեցին. Արենը, Վլադն ու Կոնոն
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները Վանաձորի Երեւանյան խճուղու թիվ 90 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 31-ամյա Արեն Ս.-ին, 51-ամյա Կոնո Պ.-ին եւ 38-ամյա Վլադիմիր Գ.-ին` վերջինիս վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի հետ միասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արեն Ս.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ մարտի 13-ին, ժամը 23.00-ի սահմաններում, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտքի դռան փականը կոտրելով՝ Վանաձորի Լազյան փողոցի թիվ մի բնակարանից գողացել է 8 անվադող, քարի մշակման եւ գայլիկոնային հաստոցներ, դաշտային հեռախոս, 40 լ տարողությամբ ալյումինե տարա եւ շաուրմա պատրաստելու սարքավորում: Գողոնն Արեն Ս.-ն եւ Վլադիմիր Գ.-ն նշված ավտոմեքենայով տեղափոխել են վերջինիս տան բակում գտնվող ավտոտնակ: Պարզվել է, որ տուժողը 75-ամյա Ռաֆիկ Ե.-ն է, որը հրավիրվել է ոստիկանություն եւ հայտնել, որ գողացված իրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 300.000 դրամ:
Գողոնն առգրավված է: Արեն Ս.-ն ձերբակալվել է:
Կատարվում է քննություն: