Գողություն ամառանոցից
Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները Ձորաղբյուր գյուղի Ամառանոցային հատվածի 3-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 45-ամյա Էդուարդ Ս.-ին եւ 37-ամյա Նաիրա Չ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նաիրա Չ.-ն խոստովանել է, որ Ձորաղբյուրի ամառանոցներից մեկի բակից գողացել է տարբեր տեսակի կենցաղային իրեր:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ:
Գողոնը մասամբ առգրավված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: