Այս տարի կանխատեսվում է 20-30 մագնիսական փոթորիկ
2015թ. Երկիր մոլորակի վրա 20-30 մագնիսական փոթորիկ է սպասվում։ ՌԴ ԱԻՆ տեղեկությունների համաձայն՝ 30 մագնիսական փոթորիկներից 6-ը կարող են շատ ուժգին լինել։ Միաժամանակ այս տարի սպասվում է Արեւի ակտիվության չնչին նվազում։ Սակայն հավանականություն կա, որ Արեւի վրա տեղի կունենան մի քանի խոշոր բռնկումներ, գրում է RuNews24-ը։ Հիշեցնենք, որ մարտի 12-ին Երկիր մոլորակի վրա ուժգին բռնկում էր տեղի ունեցել, որը սակայն չէր ազդել Երկրի գեոմագնիսական դաշտի վրա։