«Ժողովուրդ». «Էյր Արմենիա»-ն տուգանվել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարությունը տուգանել է «Էյր Արմենիա» ավիաընկերությանը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Էյր Արմենիա» ՓԲԸ-ն մաքսայինում հայտարարագրել է «ԱՆ-12» ինքնաթիռի տուրբոպտուտակավոր օգտագործված շարժիչ, որը սահմանված ժամանակում չի վերաարտահանվել եւ ոչ էլ հանձնվել է մաքսային մարմինների պահպանությանը: Արդյունքում, «Էյր Արմենիա»-ի տնօրեն Արսեն Ավետիսյանի նկատմամբ մաքսային կանոնները խախտելու ակտ է կազմվել, որի համաձայն նա տուգանվել է 127 հազար 842 դրամի չափով:
Հիշեցնենք, որ նշված ավիաընկերությունը, որը անցած տարվա սկզբից սկսեց ուղեւորափոխադրումներ իրականացնել, հոկտեմբերին դադարեցրեց կանոնավոր չվերթներ իրականացնել: Դեռեւս հայտնի չէ, թե «Էյր Արմենիան» երբ կվերսկսի չվերթներ իրականացնել եւ արդյոք ընդհանրապես կվերսկսի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում