Խիստ արարողակարգային ընթրիքին մասնակցած ԱԺ աշխատակազմի աշխատակիցները սելֆի են արել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում գտնվող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ նիստի մասնակիցների ընթրիքին, որն օրերս կազմակերպել էին «Ֆլորենցիա» ռեստորանում, մասնակցել է նաև Աժ աշխատակազմի մոտ 15 աշխատակից: Առհասարակ, նման ընթրիքները կրում են խիստ արարողակարգային բնույթ, հրավիրվում են հիմնականում պատգամավորներ, հնարավոր է մասնակցի կամ չմասնակցի աշխատակազմի ղեկավարը:
Այս ընթրիքին ոչ բոլոր պատգամավորներն են մասնակցել, իսկ մասնակիցներից մեկը տարակուսել է աշխատակազմի մեծաքանակ մասնակցությունից: Աժ աշխատակազմի անդամներն անգամ «սելֆի» են արել կերուխումից հետո և տեղադրել Ֆեյսբուքում: Ավելացնենք միայն, որ մեկ անձի ընթրելը պետբյուջեի վրա առնվազն 20-40 հազար դրամ է կազմում»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։