Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Ուկրաինայի առավել քան ակնհայտ ադրբեջանամետությունը

Եթե «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի ուկրաինացի համանախագահ Բորիս Տարասյուկը արտահայտում է Ուկրաինայի իշխանությունների կարծիքը, ուրեմն այդ իշխանությունների շրջանում ուղեղի ու բանականության լուրջ դեֆիցիտ կա, եթե նա արտահայտում է իրենց հասարակության մի հատվածի կարծիքը, ուրեմն ուղեղի ու բանականության լուրջ դեֆիցիտը նաև այդտեղ է: Ամեն դեպքում պարզ է, որ գործ ունենք ԱՄՆ-ին ու Եվրոպային վերջնականապես ստրկացված, դատողությունից զուրկ ինչ-որ տեսակի հետ, և Տարասյուկը իրոք տեսակ է ներկայացնում՝ Արևմուտքի ստրուկ տեսակը: Հիշեցնեմ, որ Տարասյուկը երեկ լրագրողների հարցերին պատասխանելիս ասել է, թե իբրև Հայաստանում հայերը ռուսական քարոզչության տակ են և եթե ժխտում են, որ Ռուսաստանը ագրեսիա է իրականացրել Ուկրաինայի նկատմամբ, ապա ինչպե՞ս կարող են աշխարհից պահանջել, որ ճանաչեն իրենց ցեղասպանությունը: Դժվար չէ հիշելը, որ սա ուկրաինացի պաշտոնյաների կողմից ոչ առաջին ակնհայտ հակահայկական ու անհեթեթ հայտարարությունն է, և ինչպես հասկանում ենք՝ ոչ էլ վերջինը: Ուկրաինայի ադրբեջանամետ դիրքորոշման մասին մենք իմացել ենք դեռ Արցախյան պատերազմի տարիներից, երբ նրանց վարձկանները կռվում էին Ադրբեջանի կողմից: Ամերիկյան սցենարով Ուկրաինայում իրականացված «գունավոր մայդանից» հետո իշխանության եկած կասկածելի ծագումով վարչակազմի մոտ հակահայկականությունն ու ադրբեջանամետությունն էլ ավելի զգալի է արտահայտվում: Բացի ակնհայտ ադրբեջանամետությունից, անզեն աչքից չի կարող վրիպել նաև ուկրաինացի պաշտոնյաների դատողության մառազմատիկ բնույթը: Օրինակ, նույն հարցարզրույցի ժամանակ Տարասյուկն ասել է, թե իբրև ռուսական քարոզչությունը Հայաստանում շատ արդյունավետ է անցնում, որովհետև ամբողջ ԱՄՆ-ն և Եվրոպան համարում են, որ Ռուսաստանը ագրեսոր է, իսկ Հայաստանում այդպես չեն համարում: Այսինքն, ըստ ուկրաինացի պաշտոնյաների՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի ասածը բացարձակ ճշմարտություն պետք է լինի ամբողջ աշխարհի համար, իսկ ով չի ընդունում այդ «ճշմարտությունը», ուրեմն ռուսական քարոզչության տակ է մնացել: Հետաքրքիր է, որ նման մտածելակերպը բնորոշ է նաև մի շարք հայ արևմտամետների, ովքեր չափազանց ուկրաինասեր են: Եվ այն տարբերակը, որ մարդիկ նախևառաջ կարող են լինել Արևմուտքի քարոզչության տակ մնացած և այդ քարոզչության տակ բանականության վերջին նշույլներն էլ կորցրած, նրանց կողմից, որպես կանոն, չի քննարկվում: Կարծում եմ, ամեն ինչ ավելի քան պարզ է, և զավեշտալի. այս ճշմարտությունը տեսնելու համար ոչ մի քարոզչության կարիք էլ չկա: Իսկ հայ, չափազանց ուկրաինասեր և Ղրիմի «կորուստը» սգացող արևմտամետներին խորհուրդ կտամ ամեն անգամ այդ սերը արտահայտելուց և Ղրիմի հարցում շատ ճիշտ դիրքորոշման համար Հայաստանի իշխանություններին քննադատելուց առաջ հիշել, որ այդ սերը մի երկրի նկատմամբ է, որն ակնհայտ համակրանք ու աջակցություն է ցուցաբերում մեր ներկայիս թշնամուն: Կարեն Վարդանյան Orer.am, վերլուծաբան
Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան