«Չապի անունով ռոբոտը» ֆանտաստիկ ֆիլմի պրեմիերայից հետո Նյու Յորքում անցկացված մամուլի ասուլիսում լրագրողները Հյու Ջեքմանին հարցրին՝ ո՞վ կհաղթի Ռոսամախա և Բեթմեն մենամարտում: Ավստրալացի դերասանի կարծիքով՝ Սև ասպետ Գոտէմը ոչ մի շանս չունի դիմակայելու մարդկության հերոսին՝ «X մարդիկ» ֆիլմից:
«Կարելի է դա երկարաձգել ամբողջ ֆիլմի ընթացքում, բայց համոզված եմ՝ իրականում այն շատ կարճ կտևեր»,-ասաց Ջեքմանն` ավելացնելով, որ Բեթմենին չէին օգնի նույնիսկ տեխնիկական միջոցները: «Կոմիքսների աշխարհում ինձ միշտ դուր է գալիս այն, որ հեղինակները մի սյուժետային գծով տանում են լրիվ տարբեր հերոսների: Դեռ ուրբաթ դու կարող ես մտածել այն մասին, որ հետաքրքիր կլիներ տեսնել Բեթմենի և Ռոսամախայի պայքարը, իսկ արդեն երկուշաբթի իմանում ես, որ նրանք աշխատում են դրա վրա»,- մեկնաբանեց նա:
Իր հերթին մամուլի ասուլիսին ներկա Շարլոտ Կոպլին ասաց, որ վերջնական հաղթանակն, այնումանենայնիվ, բաժին կհասներ ռոբոտ Չապիին, որին հենց ինքն է մարմնավորում: «Եթե նա խառնվեր, ապա բոլորի հետույքին կհարվածեր. և՛ «Ինտերսելլեր»-ի ռոբոտի, և՛ Ռոսամախայի, և՛ Բեթմենի, և՛ նույնիսկ Սուպերմենի»,- կատակեց դերասանը: