Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է: Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների` Ղարաբաղյան հատվածում հայկական կողմն ունի 3 զոհ:
Orer.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չմեկնաբանեց շրջանառվող լուրերը` խորհուրդ տալով սպասել պաշտոնական հաղորդագրության:
ԼՂՀ ՊԲ-ն դեռևս ոչ մի պաշտոնական տեղեկություն չի հայտնում: