ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հույս ունի, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ևս կլինեն կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում: Նախարարի խոսքով՝ այժմ շարունակվում է հանձնաժողովի ձևավորման գործընթացը: «Կան հանձնաժողովի անդամներ, ովքեր ի պաշտոնե են ընդգրկվում, կան քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ: Խմբակցություններին հարցումներ են ուղարկվել, որպեսզի վերջիններս ներկայացնեն իրենց թեկնածուներին: Հույս ունեմ, որ խմբակցություններն, այնուամենայնիվ, կներկայացնեն անձանց և ներկայացված կլինեն խորհրդում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Մանուկյանը:
Միաժամանակ, նախարարը հույս հայտնեց, որ այն կազմակերպությունները, որոնք իսկապես ծանրակշիռ են, մեծ փորձառություն ունեն այս ոլորտում, գործին կմասնակցեն: