ՀԱԵ-ն սրբադասելու է Հայոց ցեղասպանության զոհերին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Հայոց ցեղասպանության 10-րդ տարելիցին երկու կարեւոր միջոցառում է կազմակերպելու։ Այդ մասին հայտարարել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիահամաժողովի մասնակիցների հետ հանդիպման։
Նրա խոսքով, առաջին միջոցառումը Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունն է, որը կայանալու է ապրիլի 23-ին։ Երկրորդ միջոցառումը Մյուռոնօրհնեքն է, որը կայանալու է սեպտեմբերի 27-ին։
Նշենք, որ մեդիահամաժողովի շրջանակներում լրագրողները եղել են Խոր Վիրապում, որտեղ ունկնդրել են «Զանգակներ» եգչախմբի կատարումները։