ԵՏՄ-ն վավերացրել է ԱՊՀ-ի հետ առևտրի տեխնիկական արգելքների լուծման համաձայնագիրը
Եվրասիական տնտեսական միությունը վավերացրել է ԱՊՀ երկրների հետ տեխնիկական արգելքների լուծման համաձայնագիրը։
Ավելի վաղ ԵՏՄ անդամ պետությունները (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան) սկզբում Մաքսային միության, իսկ հետագայում նաեւ ԵՏՄշրջանակներում համաձայնագիր էին ստորագրել տեխնիկական կարգավորման միասնական օրենքների եւ սկզբունքերի մասին։
Համաձայնագիրը նախատեսում է որոշակի ապրանքատեսակների հարցում միասնական տեխնիկական կանոնակարգ եւ միասնական պահանջներ սահմանել։ Այդ միջոցները կօգնեն պակասեցնել առեւտրում առկա արգելքները եւ հեշտացնել ապրանքները եվրասիական շուկա դուրս բերելու հարցը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշվում է, որ երկրները պարտավոր չեն հրաժարվել սեփական նորմատիվներից։ Միության տեխնիկական կանոնակարգը կարող է կիրառվել ինչպես ոչ այլընտրանքային, այնպես էլ այլընտրանքային հիմունքներով։