Լավ լուր դպրոցականներին. արձակուրդները կերկարաձգվեն
ԲլոգԴպրոցականների գարնանային արձակուրդները կերկարացվեն:
Այս մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը գրիպի և սուր շնչա ռական վարակներով պայմանավորված հիվանդացության աճի վերաբերյալ' այսօր որոշում եմ կայացրել մեկ աշխատանքային շաբաթով, մինչև ս/թ մարտի 29-ը ներառյալ, դպրոցների գարնանային արձակուրդներն երկարացնելու մասին: Դպրոցի տնօրեններին հանձնարարվել է մինչև ուսումնական տարվա ավարտն ապահովել առարկայական ծրագրերի կատարումը' դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով: Համապատասխան գրություններով պաշտոնապես կտեղեկացվեն նաև բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները և այլ պատկան մարմինները»,-նշել է նախարարը: