Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ» Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն «Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ» Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան

Երևանը անկեղծորեն չի ցանկանում Բրյուսելից հեռանալ. ՀՀ-ն ԵՄ ծրագրերի ամենակտիվ մասնակիցն է

Եվրամիությունը հրապարակել է Արևելյան գործընկերության (ԱլԳ) ծրագրին մասնակցող երկրների եվրաինտեգրման 2014թ վարկանիշը, որտեղ ամփոփված են 2013թ-ի հունվարից մինչև 2014թ-ի հունիսն ընկած ժամանակահատվածում ԱլԳ վեց երկրների` եվրաինտեգրման ուղղությամբ արձանագրած առաջընթացը:

http://www.eap-index.eu/sites/default/files/EaP%20Index%202014.pdf

Հայաստանի դիրքերը նույնն են մնացել՝ 6 երկրների թվում նա զբաղեցնում է չորրոդ տեղն` առաջ անցնելով միայն Ադրբեջանից ու Բելառուսից, որոնք ամենավատ ցուցանիշներն ունեն:

Զեկույցի հեղինակներն այս երկրները բաժանել են 2 խմբի: Առաջին խմբում են Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան, որոնք ստորագրել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը և չեն թաքցնում Եվրոպային որքան հնարավոր է շատ մերձենալու ձգտումը: Երկրորդ խմբում են Հայաստանը, Ադրբեջանն ու Բելառուսը, որոնք բոլոր ուղղություններով երկխոսության մեջ են ու գործակցում են ԵՄ-ի հետ, սակայն չունեն հստակ եվրոպական մղումներ և չեն ցանկանում խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ:

Վարկանիշային ինդեքսը կազմվել է երեք բաղադրիչներով ստացված արդյունքների ամբողջացման հիման վրա` կապ, մերձեցում և մենեջմենթ: Առաջին կատեգորիան դիտարկում է ԱլԳ անդամ յուրաքանչյուր երկրի և ԵՄ-ի միջև քաղաքական, տնտեսական և սոցիալական խորացող կապերը, երկրորդի դեպքում նկատի է առնվում ԵՄ-ի օրենսդրության հետ ԱլԳ երկրների օրենսդրական պրակտիկայի համապատասխանեցումը, իսկ երրորդ կատեգորիան ներառում է եվրոպական ինտեգրացիային ուղղված քաղաքականության և կառավարման իրականացումը:

Զեկույցում Հայաստանի արդյունքների մասով նկատելի է, որ էական նշանակություն է ունեցել Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու Հայաստանի որոշումը, ինչը զեկույցում դիտարկված է որպես որոշակի հետընթաց:

«Իրականում Հայաստանը Արևելյան գործընկերության շրջանակներում միակ երկիրն էր, որի դասակարգումը երկրների այս կամ այն խմբում անհասկանալի էր, քանի որ որոշ ցուցանիշների մասով առաջատար երկրների հետ այն ապահովում էր միևնույն, նույնիսկ երբեմն ավելի բարձր մակարդակներ:

Հայաստանը Արևելյան գործընկերության վեց անդամ երկրներից ամենաակտիվն է ԵՄ առաջարկած ծրագրերում, բացառությամբ էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտների: Խոր և կայուն ժողովրդավարության` ԶԼՄ-ների ազատության, ասոցացման և հավաքների իրավունքների հարցում Հայաստանը շարունակում է մարտահրավերների առջև կանգնել:
Հայաստանի արձանագրած առաջընթացը նկատելի է նաև օրենսդրական և պետական համակարգերը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու հարցում»,-նշված է զեկույցում:

«2015թ-ի հիմնական մարտահրավերները Հայաստանի համար» խորագրի ներքո նշվում է, որ պետք է ԵՄ-Հայաստան համագործակցության առումով վերակազամակերպել հանրային իրազեկումն ու քաղաքական կուսակցությունների ներգրավածությունը: Առաջնահերթություն համարել ԵՄ բյուջետային աջակցության հարցում քաղաքացիական հասարկության արդյունավետ վերահսկողություն սահմանելու ուժեղ դերը:
Ամրապնդել ԵՄ չափորոշիչներին համապատասխան օրենքների և նորմերի մոտեցման գործընթացի ընթացքում իրականացված բարեփոխումները:

Ամրապնդել Հայաստանի էներգետիկ բազմազանության հեռանկարները:
Վճռորոշ գործոնը ՀՀ կառավարության անվտանգությունն է. եթե Հայաստանը նախաձեռներ Ասոցացման համաձայնագիր, ապա երկրի ղեկավարությունը ներքին և արտաքին ճնշումների դեմ առ դեմ կկանգներ, որոնց նա չէր կարող դիմակայել, ուստի ստիպված կլիներ հրաժարական ներկայացնել: ժ Ընդդիմադիր կուսակցությունները նույնպես նույն իրավիճակի դեմ առ դեմ կկանգնեին: Հիմնական ընդդիմադիր կուսակցություններ հավատում են, որ նրանց հաջողությունը և անվտանգությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե նրանք դեմ չլինեն Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանը»,-նշված է զեկույցում:

«ԵՄ-Հայաստան հարաբերությունների դժվար ժամանակաշրջանում բանաձև գտնել» խորագրի ներքո նշվում է, որ ԵՄ-Հայաստան շարունակական երկխոսությունը չի օգնել հաղթահարել երկկողմանի համագործակցության հիմնական հարցերի վերաբերյալ անորոշությունը: Սակայն այն ապացուցել է երկու բան, որը կարող է ապագայում արժեքավոր լինել`

Առաջինը` Երևանը անկեղծորեն չի ցանկանում Բրյուսելից հեռանալ: Դա ապացուցել են ՀՀ պաշտոնյաներն իրենց հայտարարություններով, որ նրանք ցանկանում են ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը: Երկրորդը` ԵՄ-ն մնում է հավատարիմ իր հանձնառություններին` իր գործընկերներին դժվարին իրավիճակում միայնակ չթողնելու հարցում:

Այս հանձնառությունների գործառական արդյունքները հետևյալն են` Վիզայի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի վավերացում, որը տեղի է ունեցել 2013թ սեպտեմեբերի 3-ին, ինչպես նաև 2014-2017թթ ընթացքում ԵՄ անմիջական բյուջետային աջակցության համար նախատեսված միասնական աջակցության շրջանակային փաստաթղթի մեկնարկը (€140միլիոն մինչև €170 միլիոն):

«Անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության ներագրավումը» խորագրի ներքո զեկույցում նշվում է. «ԵՄ հարաբերությունների նոր ձևաչափի առաջանհերթություններից է համարվում ԵՄ ինտերգրման գործընթացում անկախ քաղաքացիական հասարակության և համայնքային փորձագետների ներգրավումը: ԵՄ-ն և հատկապես ՀՀ կառավարությունը պետք է շարունակեն համագործակցության ընդլայնման հարցում ուղիներ փնտրել:

Հայաստանը առևտրային գործընկերների ցանկում ամենաքիչ ցուցանիշն է գրանցել` 1%:
ԵՄ-ն կշարունակի «ավելին՝ ավելինի դիմաց» մոտեցումը, ավելի մեծ քաղաքական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելով այն երկրներին, որոնք առավել ակտիվ կշարունակեն բարեփոխումները»:

Անդրանիկ Բարսեղյան

Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունըՀանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանTRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանՏասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանՄեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելԻնչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Ձևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Էս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն«Հայաստանի արտաքին քաղաքականությունը զարգանում է ամբողջովին սխալ և շատ վտանգավոր ուղղությամբ». «Փաստ»Ինչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան