Անտոնիո Բանդերասը՝ ապագա դիզայներ
LifestyleՀայտնի դերասան Անտոնիո Բանդերասը որոշել է իրեն փորձել նոր ոլորտում և դառնալ դիզայներ: Այս մասին հայտնում է Orer.am-ը:
Բայց, եթե նրա մյուս կոլեգաներն այլ մասնագիտություններ սովորում են ինքնուրույն, ապա դերասանը, որի 55 ամյակը կլրանա այս տարի, որոշել է տեղափոխվել Լոնդոն և ընդունվել Սուրբ Մարտինի անվան արվեստի և դիզայնի համալսարան:
«Ես պատրաստվում եմ սովորել դիզայն: Այդ գաղափարը բավականին երկար ժամանակ պտտվում էր իմ գլխում: Կարծում եմ, որ Անգլիայում են գտնվում աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունները: Սուրբ Մարտինի անվան համալսարանը դրանց թվում է, ինչի համար էլ պատրաստվում եմ սովորել հենց այդտեղ: Դա որոշ ժամանակ կխլի, բայց ինձ անհրաժեշտ են գիտելիքներ, որպեսզի սկսեմ առաջին քայլերս եթերում»,- դերասանն այսպես է մեկնաբանել իր որոշումը:
Բանդերասի դերասանական տաղանդի երկրպագուները կարող են հանգիստ լինել, քանի որ կինոյում նա կնկարահանվի ինչպես առաջ: