Գյումրի-Երևան ճանապարհին Թուրքիայի քաղաքացուն պատկանող մեքենա է շրջվել
ՀՀ ԱԻՆ-ում սեպտեմբերի 3-ին' ժամը 07.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի-Երևան 52-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 08K6377 պետհամարանիշի (վարորդ Շնֆոլ Էրդինիչ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի) ավտոգնացքը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջել ճամփեզրին. տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: