Վանաձորում բախվել են միկրոավտոբուսն ու «Մերսեդես Վիտոն»
ՀասարակությունՄարտի 20-ին, ժամը 12.00-ին, Վանաձորի Շիրակի խճուղու թիվ 60 շենքի դիմաց իրար են բախվել «ԳԱԶել-32213» միկրոավտոբուսն ու «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետեւանքով «ԳԱԶել-32213»-ի վարորդը, 4 ուղեւորները եւ «Մերսեդես Վիտո»-ի 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են թե կատարվում է քննություն: