Ռուսաստանում հետախուզվողին գտան «Զվարթնոց» օդանավակայանում
ՀասարակությունՄարտի 20-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն օդանավակայանում հայտնաբերել եւ ՔՀԳՎ բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արտյոմ Մ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են թե նա հունվարի 11-ից ՌԴ Մոսկվայի մարզի Շոլկովսկի շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 116 հոդվածի /ծեծ/ 2-րդ մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: