Երեք քաղաքացիներ մոլորվել էին
ՀասարակությունՄարտի 21-ին, ժամը 18.36-ին ահազանգ է ստացվել, որ երեք քաղաքացիներ ոտքով՝ Արագածոտնի մարզում գտնվող Սաղմոսավանքից դեպի Ապարան քաղաք ուղեւորվելիս Քասախ գետի ափով (ՀԷԿ-ի մոտակայքում), մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Օհանավան գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա` նկատել են Երեւանի բնակիչներ Է. Մ.-ին, Ս. Թ.-ին, Ն. Ս.-ին եւ L. Բ.-ին, ովքեր տեղափոխվել են Օհանավան գյուղ: