Ճանապարհների դրությունը՝ Հայաստանում
Օրվա իրադարձություններՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Վարդենյաց լեռնանացքը և Արագածոտնի մարզի Ճարճակիս-Միջնատուն միջգյուղական ավտոճանապարհը:Դժվարանցանելի են Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա և Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհները:
Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մրազում, Վայոց ձորի մարզում, Տավուշի մարզի Դիլիջան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, տեղում է ձյուն:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար' անվաշղթաների կիրառման դեպքում: