7 ոսկե կանոն հայտնի բժիշկ Նիկոլայ Ամոսովից, որոնք պետք է իմանա ցանկացած մարդ
LifestyleԲժշկության մեջ Նիկոլայ Ամոսովի անունը դավում է սրբերի շաչքում: Այս մարդը սրտի վիրահատություն իրականոցնող «առաջնեկներից» է: Ո՞վ, եթե ոչ նա, գիտի թե ինչ է դիմադրողականությունը, ամուր նյարդերը և կենաց պայքարը: Իմաստուն բժիշկը հուշում է մեզ, թե ինչպես համագործակցենք բժշկության հետ, որպեսզի ապրենք երկար ու երջանիկ: Ամոսովն իր պրակտիկան սկսել է ոչ սովորական պայմաններում: Նա ստիպված էր բժշկի կոչում ստանալ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ: Նրա՝ 5 հոգուց կազմված բուժակների խմբի ձեռքի տակով անցել են ավելի քան 40 հազար վիրավոր մարդ: Տաղանդավոր բժիշկը վիրահատություններ է անցկացրել էքստրեմալ պայմաններում՝ մի հոսպիտալում, որը շարժվում էր ձիերի վրա հենց մարտադաշտում: 1962թ. Ամոսովը հայտնագործեց սրտի արհեստական փականները, որի շնորհիվ բժշկությունը մտավ նոր փուլ:
Orer.am-ը ներկայացնում է Նիկոլայ Ամոսովի ոսկե կաննորնները, որոնք բժիշկը խորհուրդ է տալիս բոլորին:
1.Մի հուսա, թե քեզ առողջ պետք է դարձնի բժիշկը: Ինքդ ես պատասխանատու քո առողջության համար: Բժիշկը բուժում է հիվանդությունը, բայց առողջությանդ ընդհանուր վիճակը կախված է միայն քեզանից: Ճիշտ սնունդը, ֆիզիկական վարժությունները և ճիշտ ռեժիմն այն են, որ դու կարող ես անել հիվանդությունը կանխարգելելու համար:
2. Բժիշկը բուժում է հիվանդությունը, իսկ առողջությունը պետք է ինքդ ավելացնես: Ի՞նչ է նշանակում ավելացնել: Դա նշանակում է չծուլանալ և չծանրաբեռնել օրգանիզմը, կազմվածքն ամուր դարձնել տարբեր ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնումներով: Որպեսզի քեզ հանգիստ զգաս, որպեսզի սրտիդ ռիթմը միշտ լինի նորմայի մեջ, անհրաժեշտ են վարժությունները: Ֆիզիկական ծանրաբեռնվածություն, սառնություն, քաղց. սրանք են այն պարտադիր պայմանները, որոնց շնորհիվ կատարվում է օրգանիզմի պնդացումն ու իմունիտետի ամրացումը:
3. Թե ինչ է հիվանդությունը, զգում է ամեն ոք: Բոլոր մարդիկ ծնվում են միևնույն պաշարով, որը կփրկի հիվանդությունից: Քչացնելով ու թուլացնելով այդ պաշարը՝ ինքներս ենք փոխում մեր կյանքը:
4. Ռացիոնալ մոտեցիր վարժություններին:Սնունդը, որով սնվում ես, պետք է լինի մինիմալ ճարպոտ: Ռեգուլյար սպորտով զբաղվիր, դա շատ կարևոր է: Օրվա ընթացքում շատ շարժվիր, քայլիր ոտքով: Շատ կարևոր է նաև, որ կարողանաս սովորել ինքնատիրապետել քեզ: Կենդանիները հաղթահարում են սթրեսը վազելով կամ կռվելով, իսկ մարդը չի կարող այդ ամենն իրեն թույլ տալ: Երբ անհանգստանում ես, փորձիր հնարավորության դեպքում ակտիվ մարզվել: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը միանգամից կիջեցնի արյանդ մեջ ադրենալինի քանակը:
5. Ինչո՞ւ են մարդիկ այդքան հաճախ հիվանդանում: Հիվանդություններն առաջանում են կամքի ուժի պակասից: Քանի որ ճիշտ կենսակերպ վարելու համար պետք է մարտական տրամադրություն, ինչը հիմա քիչ է հանդիպում, ինչպեսև առողջ մարդը:
6. Աշխարհում ատ բժիշկներ շատ կան: Թեթև հիվանդությունները սովորաբար ինքնուրույն են անցնում՝ առանց բժշկական միջամտության: Կան բժիշկներ, որոնք մինչև վերջ անկեղծ չեն իրենց հիվանդների հետ և ուզում են «ապրել» ուրիշի դժբախտության վրա: Կան նաև ոչ պրոֆեսիոնալներ, որոնք ցանկանում են սեփական ձեռքերով ոչինչ չանել և հիմնվում են չոր տեսությունների վրա: Միշտ հիշիր, որ բժիշկը նույնպես մարդ է. նա պատրաստ է և՛ ստորության, և՛ սխալվելու:
7. Եթե բախտդ բերել է ու լավ բժշկի ես հանդիպել, ապա ձեռքիցդ բաց մի թող, բայց իզուր մի անհանգստացրու նրան: Լավ բժիշկը ոսկի է: Մի անհանգստացրու նրան անիմաստ բաներով: