Քանի որ խնդիրները հարևան երկրում գնալով ավելանում են՝ չի բացառվում, որ դիվերսիաների քանակը կաճի. ադրբեջանագետ
ԲլոգԱդրբեջանագետ Սարգիս Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սահմանային գծում լարվածության աճը անմիջական կապ ունի հարևան Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացների հետ: Ըստ որում որքան շատանում են խնդիրները, այդքան աճում է դիվերսիաների քանակը: Այս անգամ ադրբեջանական քարոզչությունը առավել ագրեսիվ է գործում: Իրենց զոհերի մասին գրեթե ոչ մի խոսք: Դրա փոխարեն խոսվում է Ղարաբաղում զինվորների ծանր վիճակի, ուտելիքի, զինամթերքի պակասության մասին: Ի դեպ այս խոսքերը վերագրում են երեկ սահմանային գիծը հատած և թշնամու կողմն անցած պայմանագրային Անդրանիկ Գրիգորյանին: Քանի որ խնդիրները հարևան երկրում գնալով ավելանում են, ապա չի բացառվում, որ դիվերսիաների քանակը նույնպես կաճի, իսկ հակահայկական քարոզչությունն էլ ավելի ագրեսիվ կդառնա»: