Վարդա. «Իդեալական տղամարդը ինձ հետ հանդիպող տղամարդն է…»
LifestyleNewmag.am-ը գրում է.
Ինձ համար ամենակարևոր բանը սիրելն է:
Իմ ծնողները միմյանց շատ են սիրել: Ես շնորհակալ եմ, որ ծնվել եմ հենց այդ մեծ սիրո արդյունքում:
Միշտ երազել եմ «Օսկար» ստանալու մասին:
Հաստատ կարող եմ ասել, որ սիրում եմ իմ աշխատանքը:
Ազատությունը նախ և առաջ մեծ պատասխանատվություն է:
Չեմ պատկերացնում, թե առաջ մարդիկ ինչպես են ապրել առանց Wi-Fi-ի:
Իդեալական տղամարդը իմ տղամարդն է:
Իրական տղամարդը սիրելու ունակ տղամարդն է:
Իմ սիրելի միտքը` «Ավելի լավ է հրաժարվել՝ ատամները սեղմելով, քան համաձայնել` սիրտը սեղմելով»:
Վերջերս ես հասկացա, որ impossible is possible.
Որպեսզի հաջողության հասնես, պետք է ամեն ինչ հասցնել:
Ինձ միշտ երջանկացնում է օրը, որն իսկապես օգտակար էր ու արդյունավետ:
Ինձ տխրեցնում է մարդկանց չարությունը:
Իդեալական տունն իմ տունն է:
Շատ եմ ուզում սովորել կիթառ նվագել:
Իմ սիրելի գիրքն է Շարմա Ռոբինի «Աբեղան, որը վաճառեց իր «Ֆերարի»-ն»:
Իմ սիրելի երգչուհին Լեոնա Լյուիսն է:
Նախորդ կյանքում, ամենայն հավանականությամբ, ես պարուհի էի:
Ոճային մարդը այն մարդն է, որը ունի ճակատ ու կարծիք, որը ոչ մի կապ չունի նորաձևության վերջին օրենքների հետ:
Որքան մեծանում ես, այնքան ավելի շատ ես ուզում նմանվել երեխայի, քնել մեծ արջուկով ու աննորմալություններ անել:
Երազում եմ հանդիպել Օփրա Ուինֆրիին:
Ինձ համար ամենակարևոր բանը սիրելն է: