Դանակահարողը հայտնաբերվեց
ՀասարակությունՄարտի 21-ին, ժամը 19.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակահարությունից ստացած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1995 թ. ծնված Ժիրայր Թ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մՄեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 21-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Իջեւանի Սայաթ-Նովայի եւ Ասլանյան փողոցի խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, 1979 թ. ծնված Արման Մ.-ն դանակով հարվածել է Ժիրայր Թ.-ին:
Արման Մ.-ն հայտնաբերվել է:
Կատարվում է քննություն: