«Ռոմեո և Ջուլիետ»-ն էկրանավորելու են «300 սպարտացիների» ոգով
Մշակույթ«Sony» ստուդիան ուր որ է, արտադրության կհանձնի Ուիլյամ Շեքսպիսի «Ռոմեո և Ջուլիետ»-ի էկրանավորումը, որը նկարահանվելու է «300 սպարտացիներ»-ի ոգով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է The Hollywood Reporter-ը:
Նախագծի սցենարների համար, որն ստացել է «Վերոնա» անվանումը, պայքարում էին հոլիվուդյան միանգամից մի քանի ստուդիաներ և Sony-ին հարկ է եղել շահել առաջարկությունների հանպատրաստից աճուրդը: Դասական պիեսի նոր տարբերակի հեղինակներ են դարձել Նիլ Ուայդեները և Գևին Ջեյմսը:
«Վերոնա»-ի պրոդյուսերը կդառնա Ջո Ռոթը՝ Հոլիվուդի վետերանը, որն աշխատել է այնպիսի նախագծերի վրա, ինչպիսիք են՝ «Ալիսան՝ հրաշքների աշխարհում», «Մեծ ու ահավոր Օզը» և «Մալեֆիսենթա»-ն:
Շեքսպիրյան սյուժեում նորամուծությունների մանրամասները, որոնք արել են Ուայդեները և Ջեյմսը, առայժմ գաղտնի են պահվում: Հայտնի է, որ «Վերոնա»-ն նկարահանվելու է Զաք Սնայդերի «300 սպարտացիներ»-ի ոգով, որը Թերմոպոլի մոտ տեղի ունեցած ճակատամարտի մասին պատմում է կոմիքսային ոճով: