Նաիրիտցիները կրկին նախագահականի դիմաց են
Հասարակությունախագահական նստավայրի դիմաց՝ մետրոյի Մարշալ Բաղրամյան կայարանի հարևանությամբ, «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները կրկին բողոքի ակցիա են իրականացնում:
Ակցիայի մասնակիցները, որն ընթանում է ոստիկանների հսկողությամբ, ավելի ուշ սկսեցին քայլերթ իրականացնել Բաղրամյան պողոտայով և կանգ առան Ազգային ժողովի դիմաց: Նախկին նաիրիտցիները ձեռքներին ունեն «Աշխատավարձերի պարտքերի մարում» պաստառը: