ՀՀ ԱԺ-ն միաձայն միաձայն ընդունեց հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունը
ՀասարակությունԱզգային ժողովը միաձայն ընդունեց «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ-ին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագիծը: Կողմ քվեարկեցին ԱԺ-ում ներկա բոլոր 117 պատգամավորները, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան:
Նախագծի ընդունումից հետո պատգամավորները հոտնկայս ծափահարեցին: «Առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձևի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին», 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով և դրույթներով, արձանագրելով հայ, հույն և ասորի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, հայտարարում է,որ դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը»,- ասվում է հայտարարությունում: