Սոֆի Լորենը կիսվում է երիտասարդացնող դիմակի իր բաղադրատոմսով
LifestyleՎերցնել 1 թ/գ ժելատին և ավելացնել100մլ սերուցք (չոր մաշկի դեպքում), կամ կաթ (նորմալ մաշկի դեպքում), կամ կեֆիր (եթե դեմքի մաշկը յուղոտ է):
Ստացված զանգվածը դնել սառը տեղ և թողնել 5-6 ժամ, որպեսզի ժելատինը լուծվի: Հետո պատրաստի ժելատինային զանգվածը լցնել բլենդերի մեջ և ավելացնել 1թ/գ գլիցերին (կարելի է փոխարինել ձիթապտղի ձեթով), 1թ/գ մեղր և 1 ճ/գ չոր, սպիտակ գինի: Երբ այս զանգվածը դառնա համասեռ՝ տեղափոխել ապակե ամանի մեջ: Պատրաստի դիմակը կարող եք երկար ժամանակ պահպանել սառնարանում:
Ինչպե՞ս օգտոգերծել Սոֆի Լորենի երիտասարդացնող դիմակը: Ժելատին պարունակող դիմակներն ունենում են ձգող էֆեկտ: Դրա համար խորհուրդ է տրվում դրանք օգտագործել կուրսերով: Կուրսը կազմված է 10-15 դիմակից, որը պետք է անել օրը մեջ: Այնուհետև 1 ամիս ընդմիջում և նորից կրկնել:
Պատրաստի դիմակը քսել մաքուր դեմքին և պարանոցին և 15 րոպե հետո լվանալ տաք ջրով: Եթե դիմակն օգտագործելու եք առավոտյան, ապա ցանկալի է այն դեմքին քսել սառը վիճակում, իսկ եթե երեկոյան, ապա կարող եք մի փոքր տաքացնել այն: