Երևան, 21.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Դուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան


Քանի դեռ մեր սպաներն ու զինվորները այսպիսին են՝ մենք պարտվելու շանս չունենք

Բլոգ

Նոր վերադարձանք Մուրացանից, որտեղ թիմով գնացել էինք այցելելու Գյուլիստանում տեղի ունեցած մարտում վիրավորված մեր տղերքից երկուսին՝ լեյտենանտ Սարգիսին ու ժամկետային Էդգարին...

Ամեն անգամ նման այցելություններից հետո, մոտս իրարամերժ ապրումներ են լինում ու դժվարությամբ եմ զսպում հուզմունքս, որովհետև մի կողմից իրոք շատ ծանր է տեսնել տենց բզկտված մեր տղաներին, մյուս կողմից էլ, նրանք մեկ էլ մնում-մնում, մի հատ էնպիսի բան են ասում, որ ամբողջ մարմնով փշաքաղվում ես։

Առաջինն այցելեցինք 93 թվականին ծնված լեյտենանտ Սարգսին, ով ընդամենը 8 ամիս առաջ է ավարտել ռազմական վարժարանը ու անցել ծառայության գործող բանակում։ Սարգիսը հարձակման ենթարկված մեր ջոկատի հրամանատարն է, ով մարտի առաջին իսկ վայրկյաններից կարելի է ասել կորցրել էր աջ ձեռքը (մենակ ջլերից ու կաշվից է կախված եղել ու ստիպված ամպուտացրել են)։

Երբ մտանք նրա պալատ, նա իր մոր հետ էր, սկզբում մի քիչ ամոթխած մթնոլորտում էինք, որովհետև իսկապես, չգիտես էլ ինչ ասես 22 տարեկա էս տղուն, որ դեռ նորմալ կյանք չմտած, հաշմանդամ ա դառել, ոնց քաջալերես, բայց արի ու տես, որ մի երկու բառ խոսալուց, երբ Սարգիսը բացվեց ու սկսեց կատակել, միանգամից մթնոլորտն էլ փոխվեց ու խղճահարության զգացմունքը փոխարինվեց հիացմունքով։

Պատկերացրեք, ես նայում եմ մի տղայի, ով ինձանից 5-6 տարի փոքր ա՝ թևը կտրված, սաղ գլուխը բեկորային վերքերով ա պատված, ու էդ վիճակում ասում ա, որ ինքը ուզում ա ոտքի կանգելուց հետո ծառայություն շարունակի ու պատմում ա իրա տղաներից, ոնց են կռվել, որ չեն վախեցել, չեն կոտրվել...

Չգիտեմ, մի տեսակ հասկանում ես տենց պահերի, թե ինչքան մանր են քո խնդիրներ ու իրականում ինչ անհրաժեշտ բան է գնալ ու նման տղաներին այցելել։ Անհրաժեշտ է ոչ այնքան իրենց համար (թեև իրենց էլ անկասկած շատ քաջալերում է, որ լրիվ անծանոթ մարդիկ գալիս են ու հարգանքի և շնորահակալության խոսքեր են ասում, այսիքն իզուր չեն իրենց զոհերն ու վերքերը և միայն իրենց ընտանիքի համար չեն իրենք վտանգում իրենց կյանքը), որքան հենց մեր համար՝ կյանքի համը նորից առնելու ու ինչ որ ավելի վեհ բաների հետ հաղորդվելու, քան մեր առօրեական խժդժությունները, հոգսերն ու խնդիրները։

Խոստացա Սարգսին, որ իր բարեմաղթանքը կփոխանցեմ։ Ասում ա. «Էդ ոչխարներից վախենալ պետք չի, իրանք ոչխար են, մենք հովիվ։ Վախենալ պետք չի, տղերքն էլ թող պինդ մնան, դուխով լինեն ու ամենք իր տեղը իմանա»։

Հետո այցելեցինք Էդգարին, ով արդեն 16 ամսվա ծառայող էր։ Էդգարը բեկորային բազմաթիվ վնասվածքններ էր ստացել ու գտնվում էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Ստորաբաժանման դիպուկահարն էր, ով մարտը շարունակել էր մի քանի անգամ վիարվորվելուց հետո էլ, մինչև վրա էր հասել օգնությունը։ Հարցրեցինք. «Դո՞ւ ես 7 հոգուն խփած դիպուկահարը», իսկ նա պատասխանեց. «Չէ, ես 7 հոգու չեմ խփել»՝ չծավալվելով հասկացնելով, որ սպանել է, բայց ոչ 7 հոգու...

Էդգարը ոտքի կկանգնի ու նրա համար անգամ տեսական քննարկաման առարկա չէր՝ կշարունակի՞ ծառայել, թե՞ ոչ։ Հարցրեցինք ծառայելո՞ւ է արդյոք, երբ ապաքինվի։ Պատասխանը հակիրճ էր. «Հա բա ի՞նչ եմ անելու»։ Թեև Էդգարի վճակը միջին ծանրության էր, նա ավելի «անտրամադիր էր»։ Հավանաբար, որովհետև ավելի շատ բան էր հիշում այդ մարտից ու ավելի մեծ սթրեսս է տարել՝ չենթարկվելով ցավային շոկին, բայց պինդ էր պահում իրեն...

Բառերով դժվար է բնութագրել այն ամենն, ինչ տեսանք ու առավել դժվար է, ներկայացնել, թե ինչ ենք հիմա զգում։ Կարող եմ մենակ ասել, որ քանի դեռ մեր սպաներն ու զինվորները էսպիսին են՝ մենք պարտվելու շանս չունենք։ Պարզապես պետք է, որ այ հենց էսպիսի տղերքը լինեն ընդոօրինակման մոդել ու պետք է այ իրանց անունները ամբողջ ազգն իմանա ու հիշի, այլ ոչ թե հերոսաբար գերության մեջ հայտնվածներին, բայց դե չեմ ուզում շեղվել ընդհանուր թեմայից։

Մենք՝ քաղաքացիականներս, քիչ բան կարող ենք անել էս ու հազարավոր այլ տղերքի համար, բայց ի բան անել հաստատ կարող ենք՝ ուշադրություն դարձնել նրանց, հարգելլ նրանց, գնահատել նրանց և ցանկալի է, որ մարդիկ դա անեն, ոչ միայն համացանցում ու դիստանցիոն, այլ ռեալ կյանքում և իրանց հնարավորության սահմաններում։

 

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան գրառումը

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանՈւթ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը Սյունիքում «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները` հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, պահանջում են քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակումըՄարդու իրավունքները մի օր ամբողջությամբ մեր երկրում էլ կվերականգնվեն. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը իր ողջ ներուժը, գիտելիքները ներդնում է Հայաստանի զարգացման համար. Հրայր ԿամենդատյանՕգոստոսի 21-ին` ժամը 14:00-ին, արի´ Շենգավիթի առաջին ատյանի դատարան (Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ)` զորակցելու քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին5 տարածված սխալներ տանիքի վրա արևային վահանակներ տեղադրելիս Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՄեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու