Պաշտոնատար անձը բռնություն է կիրառել քաղաքացու նկատմամբ և պատճառել մարմնական վնասվածքներ
ՀասարակությունՔաղաքացի Դիանա Մ.-ն ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտի 10-ին' ժամը 22:40-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցը փողոցում կանգնելու համար դիտողություն է արել իրեն և պահանջել է հեռանալ: Մերժում ստանալով' ոստիկանության աշխատակիցը բռնություն է կիրառել իր նկատմամբ' բռնելով մազերից գլուխը հարվածել է հարակից կրպակի դռանը, որից հետո բռունցքով հարվածներ է հասցրել գլխին' պատճառելով մարմնական վնասվածքներ:
Քաղաքացի Դիանա Մ.-ի հաղորդման հիման վրա ոստիկանության աշխատակցի կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: