«Տեսնեմ ծիծիկ ունե՞ս». 36-ամյա հայրն անառակաբարո գործողություն է կատարել իր երեխաների հետ պահմտոցի խաղացող 12-ամյա աղջկա նկատմամբ
ՀասարակությունԸնդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Արմեն Ս.-ի գործի դատական քննությունը:
Գյուղերից մեկի բնակիչ, 36-ամյա Արմենը մեղադրվել է իր դստեր հասակակից ու դստեր խաղընկերուհի, 12 տարին չբոլորած Օլյայի (անունը փոխված է) նկատմամբ անառակաբարո գործողություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Արմենը երեք անչափահաս երեխաների հայր է:
Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի հունիսի 1-ին, ժամը 17-ի սահմաններում երեխաները Արմենի տան բակում և անասնագոմում պահմտոցի են խաղացել, որի ժամանակ Արմեն Ս.-ն անասնագոմ է մտել, հետևից փակել է իր երեխաների խաղընկերուհի, անչափահաս Օլյայի աչքերը, բարձրացրել է երեխայի վերնազգեստը, ձեռքերով շոշափել է նրա կուրծքը: Երեխան դրանից հետո լաց լինելով գնացել է տուն, կատարվածը պատմել է իր մայրիկին:
Ամբաստանյալ Արմեն Ս.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Մինչդատական վարույթի ժամանակ նա ասել է, թե դեպքի օրը տուժող Օլյան իր ու իր եղբոր երեխաների հետ իրենց բակում պահմտոցի է խաղացել: Երեխաներն աչքերը փակել են անասնագոմում և դրանով խանգարել են հավերի ձու ածելուն:
Ինքն այդ փաստից զայրացել է, մտել է անասնագոմ, որտեղ մենակ Օլյան է եղել, բարկացած ասել է, թե գոմը խաղալու տեղ չի: Երեխան նեղացել ու հեռացել է:
Դրանից մի ժամ հետո Օլյայի մայրը եկել է իրենց տուն ու ասել է, թե ինքը Օլյային «ձեռք է տվել»: Առաջարկել է գնալ իրենց տուն ու երեխային դեմ առ դեմ խոսել այդ մասին: Ինքը համաձայնել է: Օլյայենց տանը երեխայի մայրը, սկեսուրի ներկայությամբ, հարցրել է աղջկան՝ եղե՞լ է նման բան, երեխան գլուխը կախել ու ոչինչ չի ասել:
Մանրամասն՝ 1in.am