Կառավարությունը կներկայացնի տնտեսական նոր կանխատեսումները
ՀասարակությունԿառավարությունը դեռևս չի արել իր կանխատեսումները 2015 թվականի տնտեսական ցուցանիշների հետ կապված: Այդ ցուցանիշները կամփոփվեն և կներկայացվեն քննարկումներից հետո: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը` պատասխանելով այն հարցին, որ ԿԲ-ն արդեն նվազեցրել է տնտեսական աճի կանխատեսումը, այնինչ` Կառավարությունը դեռևս պահպանում է նախկին` 4.1 տոկոս կանխատեսումը:
«Մինչ օրս Կառավարությունը որևէ հայտարարություն չի արել այն մասին, որ տնտեսական ցուցանիշների կանխատեսման ամբողջական փոփոխություն չի լինելու: Հիմա քննարկումներ են անցկացվելու, և երբ դրանք ամփոփվեն, կներկայացվեն նոր կանխատեսումները»,- նշեց փոխվարչապետը:
Նա նաև խոսեց Աստանայում մարտի 20-ին կայացած հանդիպման մասին, որը կազակերպել էին Ռուսաաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները, իսկ Հայաստանի ղեկավարը չէր մասնակցել: Նա նկատեց, որ դա չի եղել պաշտոնական հանդիպում և կարծիք հայտնեց, որ պետք չէ դրանից աղմուկ բարձրացնել:
Խոսելով ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունից հետո հնարավոր ներդրումների ակնկալիքների մասին` Վաչե Գաբրիելյանն ընդգծեց, որ դրա մասին դեռ վաղ է խոսել, քանի որ ներդրումները շարունակական բնույթ ունեն: