Շուտով կթողարկվի Windows 9
Seina Weibo-ն գրում է, որ շուտով լայն սպառման կթողարկվի Windows 9. օպերացիոն համակարգը: Microsoft-ի չինական ներկայացուցչությունը, ըստ երևույթին պատահաբար նման տեղեկատվական արտահոսք է ունեցել, քանի որ նոր օպերացիոն համակարգը նույնիսկ դեռ տեսանոնսով չի ներկայացվել: Սակայն գովազդի մասնագետները կասկածամտությամբ են վերաբերվում նման պատահականություններին ու խոսում են նոր ծրագրի լոգոտիպի փոստինգի մասին: Մասնագետները այն կարծիքին են, որ նման կերպ Microsoft-ը փորձում է հանրային ուշադրությունն ու հետաքրքրությունը պահել նոր ծրագրի վրա դեռ թողարկումից առաջ ու սա ընդամենը հնարք է, որը ընկերությունը վաղուց է կիրառում իր նոր թողարկվելիք ապրանքների համար: