ԱՄՆ-ի մեր փետրվարյան համերգից վերադառնալով Հայաստան հետս բերեցի երկու թանկագին նվեր. Նազենի Հովհաննիսյան
Բլոգ….. Ավագ երեքշաբթի …
ԱՄՆ- ի մեր փետրվարյան համերգից վերադառնալով Հայաստան հետս բերեցի երկու թանկագին նվեր. հանդիսատեսի հիացմունքը, շնորհակալությունն ու անսահման կարոտը ու մեր հայրենակից, հիանալի նկարիչ և իմ Ավագ ընկեր Վերա Հարությունյանի երեք ՀՐԱՇՔ պատկերները… Հիսուսի պատկերով այս կտավներն իրոք շատ մեծ ուժ ու խորհուրդ ունեն ինձ համար, Vera Arutyunyan -։))ներիր, որ քո՝ ինձ համար նկարած մեկ նկարի փոխարեն քո տնից «փախցրեցի» միանգամից երեքը։))).. Այս տրիպտիխն ավելի լուսավորեց իմ տունը Արվեստի և Հավատքի լույսով, ու վստահ եմ, որ քո մտքում պահածն ինձ համար՝ կիրականա…։))))) Շնորհակալ եմ ՜՜՜
Հ.Գ. ԲԱՐՈՎ գաս հայատառ գրողների ակումբ ։)))