Մասնավոր նախաձեռնությունը կնպաստի հանրային առողջության բարելավմանը. Ինեսա Նազարյան
Հասարակություն«Էկոսենս» ախտորոշման լաբորատորիայի հիմնադիր տնօրեն, համաճարակաբան Ինեսա Նազարյանը և «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան բժշկական լաբորատորիաներում նորարական սարքավորումների ներդրման անհրաժեշտությանը՝ տեղեկացնելով, որ հունվարից «Էկոսենս» ախտորոշման լաբորատորիան գործունեություն է ծավալում Ստեփանակերտում:
«Մեծ նշանակություն ենք տալիս Արցախի բժշկական ոլորտի զարգացմանը և ուզում ենք մեր լուման ունենալ այնտեղ»,- ասաց Ինեսա Նազարյանը՝ նշելով, որ նոր տեխնոլոգիաներով աշխատելու հմտություններին ծանոթացնելու համար Արցախի բժիշկների համար վերապատրաստման սեմինարներ են անցկացրել:
Ռուսուդան Վարդանյան էլ ասաց, որ Արցախում մանկավարժական բուժօգնությունը դրված է բավական բարձր մակարդակի վրա:«Այդուհանդերձ, նման տիպի սեմինարների կազմակերպումը շատ կարևոր է։ Մասնավոր նախաձեռնությունը կնպաստի հանրային առողջության բարելավմանը»,- ասաց մանկաբարձ-գինեկոլոգը։«Արցախում լաբորատորիաների ներդրումը ոչ այնքան գումար աշխատելու համար է արվել, որքան, որ ցանկանում ենք նպաստել այնտեղ ոլորտի զարգացմանը»,- իր խոսքում ասաց Ինեսա Նազարյանը:
Ռուսուդան Վարդանյանն էլ նշեց, որ նախկինում գինեկոլոգիական հետազոտության անցնելու համար կանայք Արցախից ստիպված էին հասնել Երևան, որպեսզի Երևանի գներով հետազոտություն անցնեն, հիմա այդ սարքավորումները տեղադրված են Ստեփանակերտում, և իրենք այսուհետ կկարողանան հետազոտվել առանց Երևան հասնելու՝ գրեթե 20-50 % էժան գներով: