Դևիդ Դուխովնիի հարցազրույցը «Գաղտնի նյութեր»-ի նոր եթերաշրջանից առաջ. «Որպես դերասան՝ ավելի լավ կխաղամ»
LifestyleFox հեռուստաալքիը հայտարարել է, որ վերադառնում է «Գաղտնի նյութեր» սերիալը՝ 6 ժամանոց հեռուստաշոուի տեսքով, իսկ գլխավոր դերերում լինելու են Դևիդ Դուխովնին և Ջիլիան Անդերսոնը: The New York Times-ին տված հարցազրույցում Դևիդ Դուխովնին պարզաբանում է, թե ինչու է Ֆոքս Միլլերը եղել պատմության վատագույն գործակալը:
Orer.am-ը ներկայացնում է հատված այդ հարցազրույցից:
-Դուք ստիպված էիք բոլորից թաքնվե՞լ,երբ Fox-ն արեց հայտարարությունը:
-Ոչ, ես չեմ թաքնվել(ծիծաղում է): Դրանք լավ նորություններ են, նորություններ այն մասին, որ ես նորից պետք է աշխատեմ Քրիսի և Ջիլիանի հետ: Ինչպես բոլորին, այնպես էլ ինձ շատ հետաքրքիր է: Ես զարմացած եմ, որ սերիալն այդքան մեծ հետաքրքրություն ունի, ինչը հաճելի է:
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է շոուն շարունակում պահանջված լինել:
-Չգիտեմ: Տեսեք բոլոր այդ հսկաներին, որոնք նախորդում էին մեզ:
-Դրանց մեջ կան կայացած նախագծեր, ինչպես՝ «Կենդանի մնալ»:
-Հենց դրա մասին եմ խոսում: «The Twilight Zone»-ը սկիզբ դրեց պարանորմալ երևույթների թեմային և սարսափին, որոնց տեղն այդքան զգացվում էր, կարևոր չէ, թե ինչ պատճառով, բայց ոչ միայն հեռուստատեսությամբ, այլև ֆիլմերում: Հիմա թե՛ մեծ, թե՛ փոքր էկրաններին այդ ժանրը հավաքում է հսկայական լսարան:
-«Գաղտնի նյութերի» մի մասը կապ ունի ժանրի հետ, իսկ մյուս մասը՝ բանահյուսական է, որն իր մեջ ներառում էր դեպքերի բացահայտումը, գումարած՝ «հրեշ», որին հանդիպում ենք բոլոր էպիզոդներում: Եվ այս ամբողջ կոնցեպցիան համարվում է…
-Միֆոլոգիա: Սերիալն ասես տալիս է հեռուստադիտողին մասնագիտական գիտելիքներ, չնայած որ շոուն դիտելու համար համար տնային աշխատանքներ չեք կատարում: Միշտ ինչ որ մանիպուլյացիա կար այն հարցում, թե ինչ պետք է իմանան մարդիկ, մանավանդ, երբ նկարահանում էինք ֆիլմեր: Կարո՞ղ ենք արդյոք հետաքրքրություն առաջացնել նրանց մոտ, ովքեր երբեք սերիալ չեն նայել: Եվ համոզված եմ, որ մենք նորից վերադառնալու ենք այդ հարցին:
-Երբ Դուք նկարահանվում էիք «Գաղտնի նյութերում», Ձեզ մոտ այնպիսի զգացողություն չառաջացա՞վ, ասես, ինչ որ նորարարություն եք անում:
-Ոչ: Ես ուղղակի փորձում էի վճարել վարձակալության համար: Ընդհանուր առմամբ, ես ուժեղ չեմ այդ հարցից և երբեք հետաքրքրություն չեմ ցուցաբերել պարանորմալ երևույթների նկատմամբ: Սարսափ ֆիլմեր սիրում էի փոքր ժամանակ, ըդգծում եմ՝ փոքր ժամանակ: Երբ հորիզոնում հայտնվեց «Գաղտնի նյութեր»-ը, սցենարը լավն էր, կերպարը ևս՝ զզվելի ԿԳԲ գործակալ, որը «լավ տղա» էր թվում: Բայց ո՞ւմ մտքով կանցներ նայել շոու եկվորների մասին: Անկեղծ, ձեր տված հարցն ինձ չի ուղղված:
-Ի՞նչ է Ձեզ հայտնի նոր «Գաղտնի նյութերի» մասին:
-Գրեթե ոչինչ, միայն այն, որ մենք նկարահանելու ենք 6 էպիզոդ:
-Դուք անհանգստանո՞ւմ եք նախագծի վերսկսման համար:
-Երևի մի օր կանհանգստանամ: Երբ ես և Ջիլիանը սկսենք նկարահանել առաջին դրվագը, երևի մեզ ամեն ինչ խելահեղ կթվա: Նաև կարծում եմ, որ երկուսս էլ ավելի լավն ենք դարձել, որովհետև մեծացել ենք: Այնպես որ մենք պետք է այդ ամենը ներդնենք մեր հերոսների մեջ: Եթե ստիպված լինեի հետ նայել շոուի առաջին կամ երկրորդ սեզոններին, ապա չէի փորձի այդ տղային մարմնավորել ինչպես այն ժամանակ: Հիմա դա ավելի լավ կարող եմ անել: Ջիլիանը նույնպես: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես ենք մենք հավատարիմ մնում մեր կերպարներին, բայց որպես դերասան՝ ավելի լավ կխաղանք:
-Նկարահանումները Վանկուվերո՞ւմ են անցկացվելու:
-Այո:
-Իսկապե՞ս: Հիշում եմ, որ մի ժամանակ դա խնդիր էր:
-Ես սիրում եմ Վանկուվերը: Այն ժամանակ խնդիրն այն էր, որ ես չէի կարող 10 ամիս անցկացնել այդտեղ, քանի որ նոր էի ամուսնացել Թեայի հետ և ապրում էի Լոս Անջելեսում:
XXX