Պերուում առնվազն 21 մարդ է զոհվել ավտովթարից, ծանր վիրավորվել է շուրջ 40-ը
ՀասարակությունՊերուի հարավում ավտոբուսի հետ կապված ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, ծանր վիրավորվել են շուրջ 40-ը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությանը:
Վթարը մարտի 30-ին տեղի է ունեցել Պերուիի Այակուչու տարածաշրջանում: Ըստ նախնական վարկածի՝ Transporte Sanchez ֆիրմայի ավտոբուսը զառիվայրից ընկել է Նասկա-Պուկիո ավտոմայրուղում: Տեղի ունեցածի պաշտոնական պատճառը չի նշվում, բայց հայտնի է, որ վթարի վայրում սաստիկ անձրև էր տեղում:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Պերուում ավտոբուսների հետ կապված ողբերգական պատահարների գլխավոր պատճառներն են՝ ճանապարհային երթևեկության կանոնների անտեսումը և ավտոմեքենաների անբավարար տեխնիկական վիճակը: